Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ծնում, սնում և հենվում է աղբի վրա. ուրիշ հենվելու բան չի մնացել

Ծնում, սնում և հենվում է աղբի վրա. ուրիշ հենվելու բան  չի մնացել
17.04.2025 | 15:32

ԱԺ ամբիոնից հենց հիմա փողկապով ու բարդ բառերով խոսում է առավոտից հայտնի դարձած արցախատյաց այն կինը: Ոչ մի տարբերություն չկա, ոչ մի:

Դժբախտությունը նրանում չէ, որ կան սոցիալական, բարոյական ու արժեքային աղբ իրենց մեջ կրող մարդիկ, ինչպես այսօր տարածված տեսանյութում արցախատյացություն կրող կինը: Դժբախտությունը նրանում է, որ երկրի իշխանությունը այդ խեղված սոցիալ-հոգեբանությունը կրող կնոջ կատարյալ պատկերն է, հայելին է այդ նույն սկզբունքները կրողը և այդ աղբին ծավալ տվողը, որ հենվի աղբի վրա ու աթոռ չկորցնի, որովհետև իշխանական աթոռի կորուստը ուղիղ ճանապարհ է դեպի ճաղերի հետև: Ծնում, սնում և հենվում է աղբի վրա, ուրիշ հենվելու բան չկա ու չի մնացել:

Իր օլիգոֆրենիկ ռեսուրսներով տալիս է աղբին մեծ ծավալ, դա դարձնում քարոզչական main stream, հետո ավելի ներկայացուցչական և պաշտոնատար փողկապավոր աղբատարներին կցում աղբի հիմնավորմանը և հենվում այդ «քաղաքական գարշահոտ աղբ-նարատիվի վրա»:

P.S. Քաղաքական աղբը միակ արտադրանքն է, որը սրանք ունակ են արտադրել, իսկ դրա գարշահոտից մաքրվելու իրենց բոլոր փորձերը սին են նույնքան, որքան սին է էդ արցախատյաց կնոջից հայ քաղաքական մարդ ստանալը: Արտադրանքը թողեք արտադրողին, նրանք մենթալ հարազատներ են:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 6252

Մեկնաբանություններ